Արփինե Գաբրիելյանին հեռուստադիտողը ճանաչեց որպես երգչուհի, ապա՝ դերասանուհի, իսկ այժմ էլ տեսնում է հաղորդավարուհու դերում:
Կայքին Արփինեն կպատմի իր երաժշտական դադարի, սերիալներում չնկարահանվելու, ԱՄՆ մեկնելու և անձնական կյանքի մանրամասները:
-Տեղյակ ենք, որ ԱՄՆ մեկնել եք աշխատանքի բերում և դերասանական կարիերա սկսելու նպատակով, իսկ կարո՞ղ է որոշեք մշտական բնակություն հաստատելայդտեղ:
-Այո՛, գործի բերումով վերջերս հաճախ եմ մեկնում Միացյալ Նահանգներ: Բայց Հայաստանում դեռ շատ անելիքներ ունեմ: Միգուցե ինչ որ հետաքրքիր և կարևոր առաջարկի դեպքում որոշեմ մշտական բնակություն հաստատել այնտեղ, բայց առայժմ ես ապրում եմ Հայաստանում:
-Հայտնի ընկերություններից աշխատանքի առաջարկներ դեռ չեք ստացե՞լ:
-Եթե նկատի ունեք ամերիկյան հայտնի ընկերություններից, ապա ոչ՛, չեմ ստացել: Ավելի ճիշտ՝ հստակ առաջարկներ դեռ չեմ ստացել:
- Իսկ ո՞րն է Ձեզ համար ամենացանկալի աշխատանքի առաջարկը:
-Ինչու՞ ոչ, հոլիվուդյան արտադրության ինչ որ նախագծում ընդգրկվելը:
-Ի՞նչ նորություններ կան հաղորդավարուհու անձնական կյանքում, գտե՞լ եք Ձեր սիրելիին:
-Առայժմ նորություններ չկան իմ անձնական կյանքում: Դեռ չեմ գտել իմ երկրորդ կեսին:
-Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Արփինե Գաբրիելյանի երկրորդ կեսը:
-Չեմ կարող ասել թե ինչպիսին պետք է լինի իմ երկրորդ կեսը : Պարզապես ես պետք է հասկանամ, որ նա իմն է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում



