Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ ջրագծի վթար է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ ջրագծի վթար է տեղի ունեցել և ջրի խոշոր շիթը հոսում է փողոցի երկայնքով:
Ինչպես տեղեկացրեց «Երևան ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը, իրենք դեպքի վերաբերյալ ահազանգ ստացել են:
«Ահազանգ ենք ստացել բնակիչներից, այժմ դեպքի վայր են մեկնել մեր մասնագետները խնդիրը տեղում պարզելու համար: Հնարավոր է խմելու ջրի հետ կապ չունի, ոռոգման ջրագիծ է, տեղում կպարզվի, եթե խնդիրը մեր տիրույթում է, ապա արագ կլուծվի: Առայժմ տեղի բնակիչներից ջրանջատումների մասին տեղեկություն չենք ստացել»,-ասաց Մուրադ Սարգսյանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



