Գագիկ Բեգլարյանի որդին շուտով կամուսնանա
ԼԱՅՖWnews.am-ը գրում է.
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանում սպասվում է հերթական էլիտար հարսանիքը։Wnews.am-ի տեղեկություններով, ամուսնանալու է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի որդին՝ Հրանտ Բեգլարյանը։

Հարսանիքի կնքահայրը ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանն է։
Նկատենք, որ Սամվել Կարապետյանը քավոր-սանիկական կապեր ունի հայ բազմաթիվ պաշտոնյաների եւ գործարարների հետ, մասնավորապես՝ Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի եւ այլոց։

Ինչպես եւ սպասվում է, հարսանիքին հրավիրված է քաղաքական էլիտան՝ ՀՀ նախագահի, հին ու նոր վարչապետների գլխավորությամբ։
Նշենք, որ Գագիկ Բեգլարյանն ունի երկու զավակ՝ դուստր եւ որդի։ Նրա դուստր Նատա Բեգլարյանն ամուսնացած է դատավոր Գագիկ Խանդկարյանի որդու՝ Ռաֆիկ Խանդկարյանի հետ։ Զույգն ունի դուստր։




