Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շարմազանովը գլխավոր դատախազի թեկնածուին համակարգը շատ լավ պատկերացնող անձնավորություն է համարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր որոշ գործիչների ելույթներին: ԱԺ փոխնախագահը նկատեց, որ հարցի քննարկման ժամանակ խոսվել է ամեն ինչից՝ բացի բուն խնդրից: «Հարգելի գործընկերներ, մենք ընտրում ենք դատախազ, այլ ոչ թե փրկիչ: Բերեցիք ամեն ինչ կապեցիք գլխավր դատախազի ընտրության հետ: Նախ՝ պետք չէ անձնավորել: Անընդհատ խոսում եք, որ նրա հրաժարականի պատճառները հայտնի չեն հանրությանը: Պաշտոնական պարզաբանումը կա… Հնարավո՞ր չէ, որ մարդն առողջական խնդիրների պատճառով հեռանա: Ինձ մի պահ թվաց, որ մենք ոչ թե Ազգային ժողովում ենք, այլ բժշկական լաբորատորիայում: Գևորգ Կոստանյանին առողջություն ենք մաղթում և շուտափույթ ապաքինում, որպեսզի նրա ուժն ու եռանդը օգտագործենք պետական այլ ոլորտներում: Խնդրում եմ, պետք չէ. մարդն այստեղ չէ, կանգնել ենք ինչ-որ բաներ ենք խոսում: Կոստանյանը կիրթ, սկզբունքային անձնվորություն է: Նրա աշխատանքի ընթացքում դատախազությունը բազում դրական արդյունքներ է ապահովել»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի թեկնածությանը՝ Շարմազանովը նշեց, որ սեպտեմբերի 13-ի նիստում լսել է նրա ելույթը, հարցուպատասխանը պատգամավորների հետ և կարող է փաստել, որ նա համակարգը շատ լավ պատկերացնող անձնավորություն է: «Ես ասում եմ, որ մենք գործ ունենք սկզբունքային գործչի հետ, ով գիտի իր վրա դրված պարտականությունները, գիտի, թե ինչ են իրենից սպասում և կարող է գտնել ճանապարհներ խնդիրները հաղթահարելու համար»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա հավելեց, որ հեռու է այն մտքից, թե դատախազությունում խնդիրներ չկան: Նա առաջարկեց համեմատել դատախազության այսօրվա վիճակը 10-20 տարի առաջ տիրող վիճակի հետ: «Կա՞ առաջընթաց, թե՞ չկա: Իհարկե, կա առաջընթաց: Թեկնածուն հանրամատչելի հայերենով ներկայացրեց այն ծրագիրը, որով ինքը կառավարվելու է: Եկեք խոսենք նրա մասին՝ բավարարո՞ւմ են մեզ նրա ծրագիրը, տեսլականը, գիտելիքները: Սրա մասին է պետք խոսել»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Եզրափակելով ելույթը՝ ԱԺ փոխնախագահը պատգամավորներին կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ գլխավոր դատախազի նշանակման քվեարկությանը: Նա հաջողություն մաղթեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին՝ վստահություն հայտնելով, որ օրենսդիրը օժանդակելու է նրան իր հնարավորությունների և օրենքով իր վրա դրված լիազորությունների շրջանակներում: 

 

ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն Մելիքյան