Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մահացել է նվիրյալ զինվորական. գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2015թ. սեպտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական եւ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:

Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում:

1934-44 թթ. սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում: 1947-ին ավարտել է Թբիլիսիի հետեւակային ուսումնարանը:  1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. զինվորական համազորային ակադեմիայում: 1947-1991թ.թ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատարից մինչեւ  Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, Բուդապեշտում խորհրդային զորքերի հարավային խմբակցության շտաբի պետի առաջին տեղակալ, Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով: 1971թ.ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

1987թ. սահմանային տարիքի հասնելու կապակցությամբ արձակվել է պահեստազոր ԽՍՀՄ ԶՈՒ պահեստազոր:

Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991 թ.-ին, Գուրգեն Դալիբալթայանը հայրենիքի կանչով եկել է Հայաստան եւ զինվորագրվել է Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին:

Լինելով փորձառու զինվորական` նա իր խորհուրդներով եւ փորձառությամբ օ•նել է նորաստեղծ զինված ուժերի երիտասարդ սպաներին: Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները:

1991թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ:

1991-1992թթ. զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, 1992թ. օգոստոսից մինչեւ 1993թ. սեպտեմբեր` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները:

1992թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Գուրգեն Դալիբալթայանին գեներալ-լեյտենանտի, իսկ 1996թ.-ին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

1993-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի, իսկ 2000-2006 թթ.` Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնները:

Հայրենիքը բարձր է գնահատել նրա ծառայությունները: Նրա զինվորական վաստակի գնահատականն են այն բազմաթիվ պետական եւ գերատեսչական պարգեւները, որոնց արժանացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: 

Պարգեւատրվել է ԽՍՀՄ բազմաթիվ շքանշաններով, 1998-ին` ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», 2000-ին` ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ», 2002 թ. Հայ Առաքելական եկեղեցու «Ներսես Շնորհալի», 2006-ին` ՌԴ «Մեծ հաղթանակ» շքանշաններով, պետական ու գերատեսչական մեդալներով:

2001 թ. հուլիսի 20-ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: 2001 թ-ից Ախալքալաքի շրջանի Ագանայի միջնակարգ դպրոցը կոչվում է Գուրգեն Դալիբալթայանի անունով:

Կյանքի վերջին տարիներին էլ Գուրգեն Դալիբալթայանը շարունակում էր իր հարուստ փորձը ներդնել զինված ուժերի հետագա զարգացմանը: Նա իրեն ճանաչողների եւ զինակից ընկերների հիշողության մեջ կմնա որպես հայրենիքի իսկական նվիրյալ զինվոր, համեստ ու պարկեշտ մարդ եւ քաղաքացի: Կանգնած լինելով հայոց բանակի կազմավորման ակունքներում` Գուրգեն Դալիբալթայանը միշտ կհիշվի որպես հայրենիքի անկախության պաշտպանի եւ բանակի կայացման առաջամարտիկներից մեկը:

Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի հուղարկավորությունը զիվորական կարգով կազմակերպելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով պաշտպանության նախարարի գլխավորությամբ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ՆԳՆ ջրափրկարարները փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է զոհվել«Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան 20% քեշբեք՝ Ամիօ բանկի Pro փաթեթով Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՄինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքըՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՔաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում 88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութՍպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը դեռ չի պարզվել. բնակիչները խուսափում են ծորակից ջուր խմելՀարբած կինը այրել է սեփական տունը Եվրամիության երկրներում այրվել է շուրջ կես միլիոն հեկտար տարածք. Լևոն ԱզիզյանԿԼ․ «Ալաշկերտն» ավարտեց մրցելույթները եվրագավաթներում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ին