Օբամայի վարչակազմը պլանավորում է փախստականների ընդունման քվոտան հասցնել 110 հազարի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պլանավորում Է 2017 ֆինանսական տարում փախստականների ընդունման քվոտան ավելացնել 30 տոկոսով՝ մինչեւ 110 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The Wall Street Journal թերթը:
Մինչեւ ներկայիս ֆինանսական տարվա վերջը, որն ավարտվում Է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ-ը, հրատարակության տվյալներով, իր տարածքում կընդունի շուրջ 85 հազար փախստականների ու հարկադիր վերաբնակների: 2015 թվականին այդ թիվը 70 հազար Էր:
Այն 110 հազար մարդկանցից, որոնց ԱՄՆ-ը պլանավորում Է ընդունել 2017 ֆինանսական տարում, շուրջ 40 հազարը կլինեն Հարավարեւելյան Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից, ներառյալ Սիրիան, ժամանածները, եւս առնվազն 35 հազար մարդ կժամանի Աֆրիկայից:
Ավելի վաղ Պետդեպարտամենտում հայտնել են, որ մինչեւ ընթացիկ ֆինանսական տարվա վերջը ԱՄՆ-ը Սիրիայից կընդունի առնվազն 10 հազար փախստականների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



