Պակիստանում պայթյունից վեց մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎեց մարդ է զոհվել եւ մի քանի տասնյակ մարդ վիրավորում ստացել ՝ Պակիստանի հյուսիս-արեւմուտքում կատարված պայթյունից, հայտնում է Agence France-Presse -ը:
Աֆղանստանի սահմանից ոչ հեռու գտնվող Ջամռուդ քաղաքում մահապարտ ահաբեկիչը գրասենյակի մուտքի մոտ ռումբ է պայթեցրել: Զոհվել են վեցը, վիրավորում ստացել առնվազն 31-ը, հայտնում է Gazeta -ն:
Պայթյունի համար ոչ ոք պատասխանատվությւոն չի ստանձնել, սակայն այն կապակցում են «Թալիբանի» եւ այլ իսլամիստների գործունեության հետ: Ավելի վաղ Պակիստանում պայթեցրել էին Փենջաբ նահանգի ներքին գործերի նախարարի աշխատասենյակը, պայթյունի համար պատասխանատվություն էր ստանձնել «Լաքշար է ջանգվի» խմբավորումը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



