«ՀԺ». Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր կառավարությունում տեսնել դաշնակցական Դավիթ Լոքյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության կազմում մի շարք փոփոխություններ նախատեսելով՝ մտադրություն ունի ինչ-որ կերպ անդրադառնալ նաև վերջերս նշանակված դաշնակցական նախարարներին։
ՀՀԿ-ականներն ամեն քայլափոխի շեշտում են, որ Կարապետյանին կադրային ու այլ փոփոխություններ կատարելու մեծ ազատություն է տրվել։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ այդ առումով Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր կառավարությունում տեսնել հատկապես տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին, որը նաև համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմը։
Հիմա, ասում են, Լոքյանը փորձում է Սերժ Սարգսյանի միջոցով լուծել իր հետագա պաշտոնավարման հարցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



