Սերբիայի եւ Չեռնոգորիայի նախկին նախագահը գրեթե 4 տարի բանտում կանցկացնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիայի եւ Չեռնոգորիայի պետական միության նախկին նախագահ Սվետոզար Մարովիչը Պոգդորիցայի Բարձրագույն դատարանի կողմից դատապարտվել է 3 տարի եւ 10 ամիս ժամկետով ազատազրկման՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ կոռուպցիայի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
61-ամյա Մարովիչը նաեւ պետք է պետությանը որպես վնասի փոխհատուցում 1.1 մլն եվրո վճարի եւ 100 հազար եվրո նվիրաբերի՝ բարեգործական նպատակներով:
Մարովիչին, նրա ընտանիքի անդամներին եւ մերձավորներին մեղադրում են պետական հողերի վաճառքի հետ կապված մեքենայությունների եւ Բուդվա հանրահայտ հանգստավայրում բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտների շինարարության ժամանակ չարաշահումների համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



