Գերմանիայի ՆԳՆ. Ձերբակալված տղամարդիկ կարող են կապ ունենալ Փարիզի ահաբեկիչների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» խմբավորման հետ կապերի կասկածանքով Գերմանիայում ձերբակալված երեք տղամարդիկ կարող են կապ ունենալ 2015 թվականի նոյեմբերին Փարիզում հարձակումներ իրականացրած ահաբեկիչների հետ: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Թոմաս դե Մեզիերը:
Նրա խոսքով՝ ամեն ինչ խոսում է այն մասին, որ նրանք Գերմանիա են հասել նույն խմբի օգնությամբ, որը կապ է ունեցել Փարիզի ահաբեկիչների հետ: Նրանց փաստաթղթերը պատրաստված են նույն կերպ եւ նույն շրջանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունն ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով երեք տղամարդու է ձերբակալել: Մահիր Հ.-ն (17 տարեկան), Իբրահիմ Մ.-ն (18 տարեկան) եւ Մոհամմեդ Ա.-ն (26 տարեկան) Սիրիայի քաղաքացիներ են: Անցյալ տարվա աշնանը նրանք Թուրքիա են մեկնել, այնուհետեւ «բալկանյան երթուղով» Գերմանիա ժամանել եւ ապաստան հայցել:



