ԱՄՆ-ը 38 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Իսրայելին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի իշխանությունները եւ Իսրայելը պայմանավորվել են հրեական պետությանն ամերիկյան ռազմական օգնության ծրագրի երկարացման շուրջ: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտնել Է Jerusalem Post-ը:
Համաձայնագրի իրագործման համար, որի ստորագրումը սպասվում Է մոտ օրերս, Վաշինգտոնը տասը տարվա ընթացքում կծախսի առնվազն 38 մլրդ դոլար: Ինչպես նշում Է հրատարակությունը, սա ռեկորդային գումար Է ԱՄՆ-ի ռազմական գործարքների ողջ պատմության ընթացքում, սակայն, հանուն համաձայնագրի կնքման, Իսրայելն ստիպված Է գնալ մի շարք զիջումների:
Մասնավորապես, հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն պարտավորվել Է հավելյալ օգնություն չխնդրել: Նա նաեւ հրաժարվել Է հատուկ պայմանավորվածությունից, որն ավելի վաղ թույլ Էր տալիս Վաշինգտոնից ստացած միջոցների մի մասը ծախսել սեփական պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորման համար՝ ամերիկյան սպառազինություն գնելու փոխարեն:
ԱՄՆ-ն Իսրայելին ամենամյա ռազմական օգնություն Է ցուցաբերում 1987 թվականից:



