Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Սեպտեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին «Ար մենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-17-ը առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 14-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում ՝15-17 մ/վ:



