Ֆեյսբուքը հեռացրել է Նորվեգիայի վարչապետի տեղադրած լուսանկարը՝ համարելով այն ցենզուրայից դուրս
ԼԱՅՖBlognews.am-ը գրում է.
Համացանցում նոր սկանդալ է բռնկվել: Ֆեյսբուքի ղեկավարությունը հեռացրել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգի «Պատերազմի սարսափը» վերտառությամբ գրառումը, որին կից նա տեղադրել էր նաև 9-ամյա մերկ աղջնակի հանրահայտ լուսանկարը: Լուսանկարն արվել է Վիետնամական պատերազմի ժամանակ՝ 1972թ., Associated Press-ի ֆոտոթղթակից Նիկ Ուտի կողմից: Հեղինակն այս լուսանկարի համար արժանացել է Պուլիցերյան մրցանակի:

Լուսանկարի մեջ անմեղ երեխաներ են, ովքեր տուժել են հարավվիետնամական ուժերի կողմից նետված ռումբի պայթյունից: Լուսանկարի կենտրոնում աղջիկն է՝ մարմնի վրա լուրջ այրվածքների հետքերով: Աղջիկն ամբողջովին մերկ է, որովհետև հանել է իր վրայի այրվող հագուստը: Ֆեյսբուքը գրառումը ջնջել է այն պատճառաբանությամբ, որ լուսանկարի մեջ պատկերված երեխան բոլորովին մերկ է: Սակայն այստեղ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ լուսանկարն իրենից պատմական արժեք է ներկայացնում և գրաքննության ենթակա չէ: Ի նշան բողոքի՝ Էռնա Սուլբերգն էլ մի ֆոտոալբոմ է ներբեռնել իր ՖԲ էջ, որի բոլոր պատմական լուսանկարները ՖԲ օրենքների համաձայն խմբագրված են:




Օգտատերերի մեծ մասն էլ ի նշան ՖԲ-ի իրականացրած անարդար քաղաքականության՝ գրաքննության է ենթարկել հենց Ցուկերբերգի լուսանկարը:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի



