Ահաբեկչություն Հնդկաստանում. 1 զոհ, 10 վիրավոր կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի հյուսիսում՝ Քաշմիր նահանգում, նռնակ են նետել ոստիկանական պահակակետի վրա. առնվազն 1 զոհ եւ 10 վիրավոր կա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Նռնակը պայթել է նահանգի մայրաքաղաք Սրինահարից 55 կմ հեռավորությամբ, շուկայում: Այդ պահին շրջակայքում բազմաթիվ մարդիկ են եղել, որոնք գնումներ են կատարել մահմեդական Կուրբան-Բայրամ տոնի առիթով:
Տուժածների թվում 3 ոստիկան կա, որոնք ծանր վիճակում են: Առայժմ տեղական ահաբեկչական որեւէ խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



