Ֆրանսիայում մոտ 15 հազար մարդ հսկողության տակ է գտնվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոտ 15 հազար մարդ Ֆրանսիայում հսկողության տակ է գտնվում. նման հայտարարել է կատարել ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Կարելի է համարել, որ երկրում կա 15 հազար մարդ, որոնց նկատմամբ հսկողություն է իրականացվում, քանի որ նրանք ծայրահեղականացման գործընթացի մեջ են»,- ասել է Վալսը:
«Ահաբեկչությունների վտանգն առավելագույնն է: Մենք դա ևս մեկ անգամ տեսանք վերջին օրերին: Յուրաքանչյուր օր հետախուզության ծառայությունները, ոստիկանությունը, ժանդարմերիան ահաբեկչություններ են կանխում և հետապնդում են ահաբեկիչների: Մենք թիրախ ենք, դա բոլորն են հասկացել: Այս շաբաթ առնվազն երկու ահաբեկչություն է կանխվել»,- հայտարարել է Վալսը Փարիզում գազի բալոններով ավտոմեքենայի հայտնաբերման մասին գործով ձերբակալությունների առնչությամբ:
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է նաև, որ կարող են նոր ահաբեկչություններ տեղի ունենալ և լինել զոհեր խաղաղ բնակիչների շրջանում: «Ամեն անգամ, երբ ես ասում եմ այս խոսքերը, քանի որ դա իմ աշխատանքն է, ես գիտակցում եմ ողջ կարևորությունն ու լրջությունը»,- հավելել է Վալսը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ սեպտեմբերի 4-ին ֆրանսիացի ոստիկանները Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ հայտնաբերել են գազի բալոններով լցված ավտոմեքենա: Իրավապահները դեպքի առնչությամբ մի շարք ձերբակալություններ են իրականացրել: Փարիզի դատախազության տվյալներով՝ ձերբակալված երեք կանայք գործել են «Իսլամական պետության» գրոհայինների ղեկավարությամբ: Ուրբաթ օրը հայտնի է դարձել հետաքննության շրջանակներում ևս մեկ ձերբակալվածի մասին:



