Մադրիդում հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են արել ընդդեմ ցլերի նկատմամբ դաժան վերաբերունքի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄադրիդում բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ ցլերի նկատմամբ դաժան վերաբերմունքի։ Հազարավոր մարդիկ հանդես են եկել Տորո դե լա Վեգա տոնակատարության դեմ, երբ ավանդույթի համաձայն ցլերին բաց են թողում քաղաքի փողոցներում, իսկ հետո հարվածում քարերով ու նետերով։ Տոնը նշվում է սեպտեմբերի երրորդ երեքշաբթի։
Նախորդ տարի նմանատիպ ակցիային Մադրիդում մասնակցել է մոտ 80 հազար մարդ։ Դրանից հետո, այս տարվա մայիսին Կաստիլիայի եւ Լեոնի կառավարությունը օրենք է ընդունել, որով արգելվում է ցլերի սպանությունը։
Տորդեսիլյասի քաղաքապետարանը պետք է որոշի, թե ինչ կերպ է նշվելու տոնն այս տարի։
Ակցիան կազմակերպել է կենդանիների դեմ դաժան վերաբերմունքի դեմ հանդես եկող PACMA կուսակցությունը։ Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Խոշտանգումը մշակույթ չէ», «Ավելի քիչ բռնություն, ավելի շատ խելք»։



