Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ահա թե ինչպես կարելի է քիչ գումարով հրաշալի մանկական ծննդյան տոն կազմակերպել տնային պայմաններում

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Համաձայնեք ՝ չկա մի ծնող, որը չցանկանա  իր երեխայի ծննդյան տարեդարձն իսկական տոնի վերածել: Ներկա պայմաններում, հատկապես մայրաքաղաքի բնակիչների համար այս հարցը, թվում է, ոչ մի խնդիր պիտի չստեղծի ՝ սրճարանների բազմազանություն, ծառայությունների շռայլ ընտրացանկ, շոու-ծրագրի անսահմանափակ տարբերակներ: Բայց եկեք չմոռանանք ամենակարևորի մասին ՝ գումարը, որը մի քանի անգամ ավելին կկազմի, քան եթե միջոցառումը տանը կազմակերպեք: BlogNews-ն այսօր ձեր ուշադրությանը կներկայացնի մի հրաշալի պլան-ծրագիր, որով առաջնորդվելով դուք կկարողանաք փոքր գումարներով իսկական մեծ տոն ստեղծել ձեր փոքրիկի համար հենց ձեր իսկ տանը: Եվ այսպես, տոնական օրվան պատրաստվելու համար մեզ անհրաժեշտ է կոորդինացնել օրվա պլանը.

 

Ամենակարևոր կետը ՝ միջոցառման մեկնարկի հստակ ժամը: Միջոցառումը տանն է լինելու, իսկ նշանակված ժամից շուտ եկած հյուրերը կշեղեն ձեր ուշադրությունն ու դրանով իսկ կխանգարեն : Կոնկրետ նշված ժամը կօգնի ձեզ խուսափել կողմնակի հոգսերից ու կենտրոնանալ հյուասիրության պատրաստության վրա:

Տոնական տորթը ՝ օրվա գլխավոր բաղադրիչը: Այն կարող եք պատվիրել և այդպիսով կազատվեք գլխացավանքից, իսկ եթե այնուամենայնիվ  որոշել եք տանը պատրաստել, ուրեմն արեք դա միջոցառմանը նախորդող օրը: Երբեք, ոչ մի պարագայում հանկարծ չնախաձեռնեք այդ գործը հենց հանդիսության օրը: Նախ ՝ ստիպված եք լինելու երկար ժամանակ ծախսել ու չեք հասցնի մնացած գործերը, և երկրորդ ՝ կհոգնեք:

Մենյուն : Այն նախապես կարող եք համաձայնեցնել երեխայի հետ: Սովորաբար նման առիթների ժամանակ երեխաները սիրում են պիցցա, կորտոֆիլ- ֆրի և փայտիկների վրա արված  խորոված /կրակի վրա կամ  ջեռոցում տապակած, բայց հիշեք, խորովածը տապակելուց հետո ենք միայն տեղավորում փայտիկների վրա, այլապես բարակ փայտիկները կրակի վրա արագ կվառվեն/: Այս ամենի համար անհրաժեշտ սննդամթերքը գնեք մեկ օր առաջ, իսկ հանդիսության օրը միջոցառումի մեկնարկից 1 ժամ առաջ սկսեք պատրաստությունը: Հստակ որոշեք ՝ որն է լինելու առաջին ուտեստը և միայն դա պատրաստեք նախապես ՝ մինչև հյուրերի գալը: Մնացածն արդեն ընթացքում: Երեխաները սիրում են դադարներով սնվել ՝ ընդմիջելով ուտելու պրոցեսը խաղերով, երգ ու պարով: Ընթացքում պատրաստված պիցցան ու ֆրին, կամ ֆրին ու խորովածը նախ տաք ու թարմ կլինեն մատուցելու համար, և հետո այդպես դուք հանգիստ  կհասցնեք  բոլոր գործերը: Բազմազանության համար պատրաստեք մի քանի տեսակի աղցաններ: Հիշեք ՝ երեխաների համար կարևոր է ոչ թե աղցանի բաղադրությունը, այլ մատուցման տեսքը: Մրգեղենի մատուցման հարցում ևս գործում է  այս օրենքը:

Ըմպելիքներ: Գազավորված ըմպելիքների փոխարեն նախընտրեք կոմպոտներ: Նախ ՝ այդպես դուք շատ ավելի կտնտեսեք գումարի մեջ, և երկրորդ ՝ տնային պայմաններում թարմ ու համեղ մրգերից պատրաստված կոմպոտը միանշանակ առողջարար է:

Տան զարդարում, տոնական սպասք: միջոցառման գեղարվեստական մասը՝ տան զարդարումը անում ենք նախաօրյակին: Ցանկալի է դա անել այն ժամանակ, երբ երեխան քնած է: Նախ ՝ չի խանգարի, և երկրորդ՝ իր ծննդյան օրվա առավոտը կդիմավորի շատ ուրախ ու երջանիկ ՝ չէ՞ որ տոնական ձևավորված տան տեսքը նրա համար անակնկալ կլինի: Առաստաղը ձևավորելու համար ամենևին էլ պարտադիր չէ հատը 500-700 դրամով գնել հելիումի գազով լիցքավորված փուչիկներ: Գնեք  սովորական փուչիկ /50-70 դրամ/,  երկու կողմից կպչուն ժաապավեն /двухсторонний скотч/, և մի քանի մետր գունավոր ժապավեն: Փչեք փուչիկները, վերջնամասում կապեք գունավոր տոնական ժապավենը, իսկ գագաթնային մասում կպցեք երկկողմ կպչուն ժապավենը և կպցրեք առաստաղին: Պատերի ձևավորման համար կարող եք կպցնել երեխայի անունով տառեր,  «Ծնունդդ շնորհավոր» գրություն, և նույնիսկ երեխայի ապլիկացիայի աշխատանքները և նկարած նկարները: Մի անկյունում կարելի է երեխայի լուսանկարներով պաստառ հավաքել, որտեղ հյուրերը կտեսնեն նրա վաղ մանկության նկարները: Պաստառը պատրաստելու դեպքում ձեր հյուրերի ուրախ տրամադրությունը առաջին րոպեից կարող եք ապահովված համարել: Սակայն մի նկատառում ՝ պաստառը ևս պետք է պատրաստել նախապես, անգամ մեկ շաբաթ առաջ, որպեսզի հետո նրա վրա ժամանակ չծախսեք:

Երեխաները սիրում են, երբ իրենց զբաղեցնում են: Իսկ քանի որ միջոցառումը տանն է, ձեր զբաղվածությունը թույլ չի տա անընդհատ երեխաների կողքին լինել: Այս հանգամանքը հաշվի առնելով ՝ առաջարկում ենք հրավիրել ծաղրածու կամ մուլտհերոս: Երևանում նման ծառայությունների գները տատանվում են 5000-7000 դրամի սահմաններում: Հրավիրված հերոսի հետ երեխաները իսկապես անմոռանալի ժամանց կունենան: Երգ, պար, մրցույթներ, տորթի հանդիսավոր պահը ՝ այս ամենի մասին  կհոգա հրավիրված հերոսը, իսկ նրա հեռանալուց հետո նախապես ընտրված երգացանկը կօգնի ինքնուրույն կազմակերպել երեխաների ուրախ ժամանցը: Մրցույթները ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող եք նախապես փոքրիկ հուշանվերներ պատրաստել կամ գնել և նվիրել հաղթողներին:

Տոնական օրվա ավարտին երբեք մի նախաձեռնեք նվերները բացելու գործը: Երեխաները շատ անմիջական, պարզ ու միամիտ են, և եթե ձեր փոքրիկը հանկարծ նվերների մեջ մի բան չհավանի, վստահ եղեք, որ նա այդ մասին անպայման  բարձրաձայնի: Այդ իսկ պատճառով, եթե չեք ուզում, որ ձեր հյուրերը ձեր տնից նեղսրտած հեռանան ՝ նվերները բացեք հանդիսությունից հետո, ուշ երեկոյան:

 Ահա այսպես ՝ շատ քիչ գումարով  և հեշտ, կազմակերպված ու անկեղծ սրտով կարելի է տնային պայմաններում իսկական տոն կազմակերպել երեխայի համար: Եվ միշտ հիշեք ամենակարևորը ՝ երեխաները շատ զգայուն են և  չեն կարող չգնահատել այն, ինչը արվում է  նվիրումով ու անսահման հոգատարությամբ:

պատրաստեց՝ Արմինե Հայրապետյանը

Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին7-ամյա աղջիկը փախել է տնից․ նրան շղթայել և ստիպել են կոյուղաջուր խմելԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Ընդդիմության քվեները գրեթե կրկնապատկվել են․ իշխանության համար սա ի՞նչ ազդանշան էԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԴիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանԱՄՆ-ում «դժnխային պատժամիջոցների» մասին օրենքի ընդունումը ոչ բարեկամական գործողություն է, որը միայն կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնումը. Պեսկով