Կարեն Կարապետյանն իր ողջ ներուժը ներդնելու է կառավարությունը ղեկավարելու գործում. Օհանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը կարծում է, որ վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներդնելու է իր ողջ ներուժը կառավարությունը ղեկավարելու գործում:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ իր գործունեության համար է պատասխանատու, եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթի ժամանակ ամեն ինչ ասել է: Կառավարության ձեւավորումը իրականացվում է համապատասխան անձանց կողմից, նրանք ավելի լավ են տեսնում, թե ով ինչ ընդունակություններ ունի: Իսկ Կարեն Կարապետյանը մեր հայ իրականության համար նոր անձ չէ, իր կյանքի մեծ մասն անց է կացրել Հայաստանում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց Սեյրան Օհանյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



