Դիրքերում մահացած 19-ամյա Արմանին հուղարկավորել են զինվորական կարգով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան դիրքերից մեկում սեպտեմբերի 7-ին մահացած 19-ամյա Արման Ղանդիլյանին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հուղարկավորել են զինվորական կարգով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գավառի ավագանու անդամ Պարգեւ Հակոբյանը:
Արմանի մարմինը հողին են հանձնել Գավառ քաղաքի գերեզմանատանը:
1997թ. ծնված Արման Ղանդիլյանը ձախ այտի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:30-ի սահմանում: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար նա հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Արմեն Ղանդիլյանը Գավառ քաղաքի բնակիչ էր, ընտանիքի միակ զավակը: Նա մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ:
Հարազատների տեղեկություններով՝ նա մահացել է ծառայակցի գնդակից. Արմանից գաղտնաբառ են հարցրել, երբ գիշերը շփոթել է ճանապարհը, հակառակ ուղղությունից փորձել մոտենալ դիրքին, չի ասել, խփել են:



