Ադնան Յանուզայը մոտ է «Բորուսիա» տեղափոխվելուն
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երիտասարդ կիսապաշտպան Ադնան Յանուզայը մոտ է գերմանական Դորտմունդի «Բորուսիա» ակումբ տեղափոխվելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sky sports-ը, գերմանական ակումբը բանակցություններ է սկսել Յանուզային մեկ տարով վարձակալելու նպատակով:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի բելգիացի կիսապաշտպանի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաև անգլիական «Էվերթոն»-ը և «Տոտենհեմ»-ը, ինչպես նաև իսպանական «Վալենսիա»-ն: Յանուզայն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում մասնակցել է մեկ հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



