Նորավարտ սպաների հավաք Արցախում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 6-ից, պաշտպանության բանակի 2016թ. պատրաստության պլանի համաձայն, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հիմքի վրա մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են հանրապետության եւ արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտ սպաները, ինչպես նաեւ առաջխաղացման կարգով սպայական կոչմանն արժանացած զինծառայողները:
Հավաքների մեկնարկին նորավարտ սպաներին հանդիպել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, ով իր ողջույնի խոսքում կարեւորել է հրամանատարական հավաքների դերը երիտասարդ սպայի կայացման եւ ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման գործընթացում՝ միաժամանակ անդրադառնալով պաշտպանության բանակում ծառայության առանձնահատկություններին ու խնդիրներին:
Նմանատիպ հավաքների անցկացումը նպատակ ունի տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով նորավարտ սպաներին ծանոթացնել բանակում տիրող ընթացիկ վիճակին, նրանց տալ համապատասխան փորձ եւ նախապատրաստել հետագա ծառայությանը:



