Ուզբեկստանում նախագահական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 4-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւզբեկստանում նախագահի վաղաժամկետ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 4-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին հայտարարել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միրզա Ուլուգբեկ Աբդուսալոմովը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում Է կայացրել 2016 թվականի դեկտեմբերի 4-ին Ուզբեկստանի Հանրապետության նախագահի ընտրությունների անցկացման մասին»,- ասել Է Աբդուսալոմովը Տաշքենդում կայացած ճեպազրույցում:
Ուզբեկստանում արտահերթ ընտրություններն անցկացվում են երկրի Սահմանադրությանը համապատասխան՝ նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Քարիմովը վախճանվել Է սեպտեմբերի 2-ին կյանքի 79-րդ տարում՝ ուղեղի կաթվածից հետո:
Սեպտեմբերի 8-ին Օրենսդիր պալատի եւ Սենատի (խորհրդարանի ստորին եւ վերին պալատներ) համատեղ նիստում երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Է նշանակվել Ուզբեկստանի վարչապետ Շավքաթ Միրզիյոեւը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



