Եվրամիությունը որոշել է Brexit-ի խնդրով բանակցորդների «եռյակը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈրոշվել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit ) շուրջ առաջիկա բանակցություններում Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչները՝ ֆրանսիացի Միշել Բառնիեն՝ Եվրահանձնաժողովից եւ բելգիացիներ Դիդիե Սեուսը եւ Գի Վերհոֆստադտը՝ համապատասխանաբար Եվրախորհրդից եւ Եվրախորհրդարանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ԵՄ-ի ինստիտուտների մի աղբյուր:
«Brexit-ի խնդրով ԵՄ-ի բանակցային «եռյակը» որոշված Է՝ նախկին եվրակոմիսար Բառնիեն, Եվրախորհրդի առաջին նախագահ Հերման վան Ռոմպեյի կաբինետի նախկին ղեկավար Սեուսը եւ Եվրախորհրդարանի լիբերալ դեմոկրատների խմբակցության ղեկավար, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադտը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Մեծ Բրիտանիայում հուլիսի 23-ին հանրաքվե Է կայացել ԵՄ-ին անդամակցության շուրջ: Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին քվեարկել Է բրիտանացիների 51,9 տոկոսը:



