Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամուսիններ լինելը մեր դեպքում միայն օգնում է. Մերի Ներսիսյան

ԼԱՅՖ

Tert.am Life.am-ը գրում է.


Tert.am Life
-ի այսօրվա զրուցակիցն Առաջին ալիքով հեռարձակվող «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն է: Հանրային ամենաբանիմաց մայրիկի ուշադրության կենտրոնում շարունակելու են մնալ  երեխաներն ու մայրերը:

 

 Հաղորդավարուհին պատմել է նոր եթերաշրջանում հաղորդման առաջիկա զարգացումների, «Մայրիկների ակումբ»-ի նոր ձևաչափի և ամուսին-պրոդյուսեր համատեղ աշխատանքի առավելությունների ու թերությունների մասին:

 

 

 

 

 

- Շուտով կտրվի «Մայրիկների ակումբ»-ի նոր եթերաշրջանի մեկնարկը: Սա հեռուստածրագիր է, որը փոխանցում է բարի լիցքեր և անհրաժեշտ գիտելիքներ: Ի՞նչ նորություններ են սպասվում «Մայրիկների ակումբ»-ի հեռուստադիտողին:

 

 -Պահպանելով բովանդակային ձևաչափը` նոր եթերաշրջանում հաղորդումը եթեր կհեռարձակվի որպես ինտերակտիվ խաղ, քանի որ սովորելու լավագույն եղանակը խաղն է: Այսուհետ հնարավորություն կտրվի մոր և մանկան առողջությանը, երեխաների դաստիարակությանը, ծնողական հմտություններին վերբերող գաղտնիքներ ստանալ հենց խաղի միջոցով, ինչպես նաև սովորել ու մրցել արդեն կուտակած գիտելիքներով:   Մի քանի նկարահանում արդեն արվել է ու արդյունքները մեզ հիացրել են:  Մայրիկները շատ մեծ ոգևորությամբ են մասնակցում:

 

 

 

 

 

-Ձեր երկրորդ բալիկը՝ Սառան, երկու ամսեկան է: Սառան դեմ չի լինո՞ւմ  մայրիկի աշխատանքային իրարանցումներին:

 

 - Նկարահանումները տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ: Փոքրիկս դեռ կաթիկ է խմում ու առանց ինձ երկար ժամանակ չի կարող: Նա ինձ հետ մի քանի ժամով աշխատանքի է գալիս, գնում է տուն: Հիմնականում օրվա մեծ մասը միասին ենք անցկացնում: Միասին Էվային դպրոց ենք տանում, զբոսնում ենք: Սառան շատ ավելի պրակտիկ բալիկ է, քան Էվան, երբ նրա տարիքին էր: 

 

 

 

 

 -Ասում են, որ դժվար է, երբ ամուսինը վերածվում է նաև գործընկերոջ: Ինչպե՞ս են Ձեզ մոտ կարգավորովում այդ հարաբերությունները:

 

 -Քանի որ ուրիշ ոլորտում չեմ աշխատել ամուսնուս հետ, իսկ հեռուստատեսության ոլորտում շատ են փաստում, որ համատեղ աշխատելը դժվար է: Հեռուստատեսության ոլորտում և մեր պարագայում  միայն օգնում է: Ես շատ երջանիկ եմ, որ Գոռը ամուսինս լինելուց զատ նաև աշխատանքային ընկերս է, իսկ Գոռից էլ կարծես դժգոհություններ չեմ լսել:

 

  -Հե՞շտ են ընդունվում փոխադարձ ուղղումներն ու լրացումները:

 

 -Կա մի կարևոր փաստ՝ մենք երկուսս էլ կայացած մարդիկ ենք և իրարով ինքնահաստատվելու կարիք չունենք: Երբեք չեմ նեղվում ու նեղանում, երբ Գոռն ինձ հուշում կամ նկատողություն է անում: Սա ինձ համար առավելություն ու դրական կողմ է, քանի որ վստահ ես, որ  դիմացինդ վատ իմաստով, հետին մտքով ոչինչ չի ասի, որովհետև նա քո ամենահարազատ մարդն է:

 

 

 

  -Աշխատանքային թեմաները մնում են հեռուստատեսության շենքում, թե՞ տեղափոխվում են նաև տուն:

 

 -Երբեմն ժամանակը չի բավարարում, որ գործնականն ավարտվի աշխատանքի վայրում: Շատ հաճախ գործերը, քննարկումները, նոր գաղափարները ծագում են տանը: Լինում է, երբ սուրճի, թեյի կամ ճաշի սեղանի շուրջ ավելի հետաքրքիր մտքեր առաջանան, քան աշխատասեղանի շուրջ: Հստակ կարող եմ ասել, որ ամուսիններ լինելը մեր դեպքում միայն օգնում է:

 

 

 

 

 Նյութը՝ Անահիտ Կասամանյանի

 

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում