ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ կանցկացնի ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկման կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 9-ին, օրվա երկրորդ կեսին, արտակարգ նիստ կանցկացնի ԿԺԴՀ-ում նոր միջուկային փորձարկման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo News-ը:
Անվտանգության խորհուրդը գումարվում Է ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի նախաձեռնությամբ: Ինչպես նշվում Է, օրակարգում կլինի Փենյանի նկատմամբ ավելի վաղ սահմանված պատժամիջոցների կատարման եւ սահմանափակիչ նոր միջոցների կիրառման ուղղությամբ համաշխարհային հանրակցության գործողությունների կոորդինացումը:
Հերթական միջուկային փորձարկումը ԿԺԴՀ-ն անցկացրել Է սեպտեմբերի 9-ին՝ ԿԺԴՀ-ի կազմավորման 68-րդ տարեդարձի օրը, Երեւանի ժամանակով ժամը 04:30-ին: Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել Է, որ փորձարկման նպատակն Էր տվյալներ ստանալ ստանդարտացված միջուկային մարտագլխիկի մարտական կիրառման պարամետրերի վերաբերյալ, որը նախատեսվում Է տեղակայել ռազմավարական բալիստիկ հրթիռների վրա



