Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՔԱՂԱՔԱԿԱՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Էրդողանը կարևորել է Հալեպում անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը: Նախագահները նշել են, որ այդ հարցով իրենք բանակցում են Միացյալ Նահանգների հետ:
Սիրիական զարգացումներից զատ Էրդողանն ու Պուտինը քննարկել են էներգետիկ ոլորտում հանագործակցության հարցը` մասնավորապես անդրադառնալով «Թուրքական հոսք»-ին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



