Ամենագեղեցիկ թիկնապահ է ճանաչվել չինուհի զինծառայողը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի ազգային ազատագրական բանակի կին զինծառայող Շու Սինը, որը Հանչժոու քաղաքում կայացած G20 գագաթնաժողովում որպես թիկնապահ էր աշխատում, նվաճել է Weibo ազգային սոցիալական ցանցը իր հմայիչ արտաքինով, փոխանցում է Xinahua News Agency–ն։
Օգտատերերն աղջկան բնութագրում են «բացարձակապես շքեղ» եւ «աշխարհի ամենահմայիչ թիկնապահ» արտահայտություններով։ Նրանք նաեւ քննարկել են զինծառայող կնոջ հետ ամուսնացած լինելու առավելությունները՝ ենթադրելով, որ նման կնոջ հետ կարելի է գիշերը հանգիստ տուն վերադառնալ։
Սու Շինը հայրենակիցների ուշադրությունն էր գրավել այն բանից հետո, երբ լրագրողները նրան նկարել էին գագաթնաժողովում պարտականությունները կատարելիս։ Նա կանգնած էր Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի մեքենայի մոտ։
2013–ին Շու Սինը ճանաչվել էր Չինաստանի Ազգային ազատագրական բանակի 10 ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Նրա հստակ տարիքը հայտնի չէ։



