Մերկելը հայտարարել է փարաջայի հարցն արագորեն լուծելու անհրաժեշտության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել մահմեդական կանանց՝ դեմքը ծածկող վերնահագուստի՝ փարաջայի թույլատրելիության հարցով հստակ որոշում կայացնելու օգտին: Այս մասին հաղորդում է DW-ն:
Կանցլերը, միաժամանակ, հերքել է միգրացիոն քաղաքականության հարցերում կառավարության ուղին փոխելու մասին Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) պահանջները: Մասնավորապես, նա նշել է, որ ՔԴՄ/ՔՍՄ բլոկը համատեղ բազմաթիվ լուծումներ է մշակել, մասնավորապես՝ ներքին անվտանգության, բյուջեի, էկոնոմիկայի, կենսաթոշակների, սոցիալական ապահովության հարցերում:
Մերկելը նաեւ խոստովանել է, որ միգրացիոն խնդիրները երկրում դեռեւս չեն լուծվել: Նրա կարծիքով՝ խոսքը «նախ եւ առաջ փախստականների ինտեգրման, Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալու իրավունք չունեցողների արտաքսմա եւ ներքին անվտանգության խնդիրների մասին է»:



