ԼՂ հարցով խորհրդակցություններն անցկացվում են ծրագրված գրաֆիկին համապատասխան. Զախարովա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններն ընթանում են ծրագրված գրաֆիկով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին` արդյոք մանրամա սների տիրապետում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՄԽ համանախագահների միջև տեղի ունեցած խորհրդակցությունից:
«Խորհրդակցություններն ընթանում են ծրագրված գրաֆիկով: Մենք ձեզ արդյունքների մասին կտեղեկացնենք»,- վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, ասել է Զախարովան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 8-ինհանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԼեռնայինՂարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր, այդ թվում՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը: Քննարկվել էնաև հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:



