ՄԱԿ–ը կոչ է անում 150 մլն դոլար հատկացնել Աֆղանստանում հումանիտար գործողությունների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ–ը կոչ է անում 150 մլն դոլար հատկացնել Աֆղանստանում առաջիկա 4 ամսում հումանիտար գործողությունների ֆինանսավորման համար։ Նման կոչով է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայանը Քաբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ Աֆղանստանի բնակիչները անհավանական զրկանքներ եւ տառապանքներ են կրում։ Երկրում գնալով աճում է ներքին տեղահանության ենթարկված անձանց թիվը։ Աֆղանստանում լեփ–լեցուն են հիվանդանոցները, իսկ շատ երեխաներ դպրոց գնալու հնարավորություն չունեն։
Նա նշել է, որ Աֆղանստանում հումանիտար իրադրությունը վատթարանում է։ Երկրում կա ներքին տեղահանության ենթարկված ավելի քան 1 մլն անձ։ Այս տարի նրանց թիվը համալրել է 245 հազար մարդ։ Նրա խոսքով՝ 100 հազարավոր աֆղանստանցիներ ապրում են առանց փաստաթղթերի։ Երկրի 3 մլն բնակիչ երբեք չի դիմել բուժօգնության, իսկ 2.7 մլն մարդ էլ տառապում է թերսնումից։



