Ավստրալիայում ավիաընկերություններն արգելել են ինքնաթիռում Samsung Galaxy 7օգտագործել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի մի քանի ավիաընկերություններ հայտարարել են, որ թռիչքի ժամանակ Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող Samsung Electronics-ի Samsung Galaxy 7 սմարթֆոնների օգտագործման սահմանափակում են մտցնում:
Այդ մասին սեպտեմբերի 8-ին հայտնել Է Reuters գործակալությունը:Qantas, Jetstar եւ Virgin Australia ավիաընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ սմարթֆոնների այս մոդելի արգելքը սահմանվում Է անվտանգության նպատակով այն պայմաններում, երբ մարտկոցի պայթյունի վտանգի պատճառով կորեական արտադրողը հետ Է կանչում Samsung Galaxy 7-ը, բայց ավիափոխադրողները որեւիցե հրահանգ չեն ստացել ավիացիոն կարգավորիչներից:
Հաղորդագրության մեջ ասվում Է, որ սմարթֆոններ կարելի Է տանել ինքնաթիռ, բայց չի կարելի USB-ի պորտով միացնել օդանավերում տեղակայված ժամանցի Էլեկտրոնային համակարգին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



