Ռուսաստանում խուճապ է. Դոլդըկան գետն ամբողջովին արյունով է ներկվել (տեսանյութ)
ՎԻԴԵՈBlognews.am-ը գրում է.
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում խուճապ է: Բնագետները ոչ մի կերպ չեն կարողանում բացահայտել, թե ինչու է Նորիլսկի հարևանությամբ Դոլդըկան գետը կարմիրով ներկվել: Վարկածներից մեկի համաձայն՝ ջրի մեջ կարող է լցված լինեին մոտակա քիմկոմբինատներից մեկի քիմիական թափոնները:

Սակայն ընկերությունից հավաստիացնում են, որ ոչ մի վթար իրենց մոտ տեղի չի ունեցել: Փորձանմուշները ուղարկվել են լաբորատոր հետազոտության, իսկ Նորիլսկի քաղաքապետարանից հայտնում են, որ գետը կապ չունի քաղաքի ջրամատակարարման հետ: Ինչ է իրականում տեղի ունեցել՝ այդպես էլ անհայտ է մնում հասարակության համար: Բայց այն, որ տեսարանն իրոք զարհուրելի է ու արյան հեղեղ է հիշեցնում՝ փաստ է:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



