Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հուսով եմ՝ սերը կհաղթի ամեն ինչ. «Երանիի» սցենարիստ Անի Մաղաքյան

ԼԱՅՖ

«Երանի» հեռուստասերիալը կարճ ժամանակում դարձավ հայկական հեռուստաեթերի հիթերից մեկը: Ե՞րբ են գլավոր հերոսները հաշտվելու, ե՞րբ է նրանց երջանկությունը կատարյալ լինելու, արդյո՞ք Անիի ու Արամի սերը կկարողնա հաղթահարել նրանց շուրջ ծագած անարդարությունները...

Հեռուստասրիալի երկրպագուներից շատերն են խնդրում պարզել այս հարցերի պատասխանները: Հենց այդ նպատակով էլ զրուցեցինք «Երանի» հեռուստասերիալի սցենարիստ, գրող եւ լրագրող Անի Մաղաքյանի հետ (ի դեպ, Անին նաեւ «Վենդետտա» հեռուստասերիալի սցենարիստն է):

-Անի, եթե չեմ սխալվում վերջերս եք սկսել գրել «Երանիի»սցենարը. ֆիլմի ո՞ր հատվածից սկսեցիք «կառավարել» Անիի ևԱրամի ճակատագիրը: 

-Արդեն երկու ամիս է... Նախքան դա` եղել եմ սցենարիստի օգնական` սյուժետային գծերի հետ կապ չեմ ունեցել:  

-Երկրպագուներն ակտիվ քննարկում են հեռուստասերիալի ամենմի դրվագը. հետևո՞ւմ եք նրանց մեկաբանություններին եւ հետագազարգացումները գրելիս հաշվի՞ եք առնում նաեւ նրանցցանկություններն ու առաջարկները: 

-Քանի որ հիմա երկու նախագիծ եմ անում, ժամանակս չի հերիքում անընդհատ հետեւել քննարկումներին: Ամեն սերիայից հետո նամակներ եմ ստանում, որոնց փորձում եմ անպայման պատասխանել, ավելի շատ այդպես եմ տեղեկանում սերիալի շուրջ ձեւավորված կարծիքներին: Լինում են եւ դրական կարծիքներ, եւ դիտողություններ: Լինում է, որ երկրպագուի հետ քննարկում ենք տարբեր տեսարաններ, որովհետեւ իրականում մի երկրպագու էլ ես եմ:) Բոլորի կարծքիներն էլ կարեւոր են ինձ համար:  

-Հաճա՞խ է լինում, որ դերասաններն իմպրովիզի դիմեն ու փոխենսցենարային ինչ-որ գծեր կամ երկխոսություններ. ո՞վ էհիմնականում նման իմպրովիզների սիրահար:

-Սցենարային գծեր, իհարկե, չեն կարող փոխել, բայց երկխոսությունների մեջ իմպրովիզներ արվում են: Երբեմն դերասանը այնքան է խորանում իրավիճակի մեջ, որ իր բառերով է ասում կերպարի խոսքը, դա ինձ դուր է գալիս, բայց հիմնական տեքստից չեն շեղվում: Շատ են իմպրովիզ անում Վլադի և Ֆելոյի կերպարներին մարմնավորող դերասանները` Սարգիս Թասչյանը եւ Գարիկ Սաֆարյանը` հիմնականում ավելի հումորային, թեթեւ դիալոգների ժամանակ: 

-Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են գլխավոր հերոսների՝ Անիի եւ Արամի վերամիավորմանը. դեռ երկա՞ր ենսպասելու:

-Երկար, թե կարճ չեմ կարող ասել: Ես էլ եմ սպասում դրան:) Երբ վերցրեցի սերիալը, զույգն արդեն բաժանված էր. մի քիչ երկար տանջեցի թե նրանց, թե երկրպագուներին, որովհետեւ անհրաժեշտ էր կոնֆլիկտը սրել, թեժացնել, հասցնել ծայրահեղության, որպեսզի վերջապես բեկում լինի: Իսկ թե երբ կլինի այդ բեկումը, ինչպես կլինի, կամ կլինի, թե ոչ, միայն սերիալը դիտելով կարող եք իմանալ... 

-Հաճախ սցենարիստները մինչեւ վերջին սերիան չենկողմնորոշվում` ինչպիսի վերջաբան հնարել ֆիլմի համար. դուքարդեն պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես պետք է ավարտվի ֆիլմը: 

-Սցենարի հետ կապված կարեւոր գծերը անպայման քննարկում եմ ռեժիսորի հետ: Ինքս դեռ ավարտ չեմ որոշել, բայց մի քանի տարբերակներ կան, որոնք կքննարկենք Վահեի հետ եւ կարծում եմ՝ լավագույնը կընտրենք: Հուսով եմ, որ սերը կհաղթի ամեն ինչ:  

-Հետաքրոիր է` դերասանները` Բենն ու Շուշաննան, արդենգիտե՞ն, թե ինչ է իրենց հերոսներին սպասում ապագայում, թե՞իրենցից գաղտնի եք պահում դեռ: 

-Բենը եւ Շուշաննան գիտեն ուղարկված սցենարների չափով, ինչպես նաեւ մյուս դերասանները: Սյուժեն չի բացահայտվում նախապես, բոլորը իմանում են միայն ըստ պատրաստի սցենարների: 

-Մոտավորապես, քանի՞ սերիա է մնացել մինչեւ ֆիլմի ավարտը: 

-Սերիաներ դեռ շատ կան: Չեմ ուզում հիմա կոնկրետ ժամկետներ ասել և սերիաների քանակ, որովհեեւ վստահ չեմ, որ կարող եմ հիմա այդ մասին խոսել: Կասեմ միայն, որ սերիաներ դեռ շատ կան եւ մեկը մյուսից հետաքրքիր են:

Սյունե Առաքելյան  

NEWS.am STYLE

Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխային