Հնդկաստանը 36 ֆրանսիական Rafale կործանիչներ Է ձեռք բերում 7,25 մլրդ եվրոյով. Economic Times
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի ռազմաօդային ուժերին 36 ֆրանսիական Rafale կործանիչների մատակարարման շուրջ բանակցություններն ավարտվել են, ըստ որում մատակարար Dassault Aviation-ը համաձայնել Է գինը 10 միլիարդ եվրոյից իջեցնել մինչեւ 7,25 միլիարդ եվրո եւ այդ գումարի 50 տոկոսը ներդնել Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերության զարգացման բնագավառում: Ինչպես տեղեկացնու մ Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին այս մասին հայտնել Է The Economic Times-ը:
«Բոլոր բանակցությունները գործնականում ավարտված են, ըստ որում մեզ հաջողվեց հասնել 36 Rafale-ների արժեքի իջեցման՝ 10 միլիարդ եվրոյից մինչեւ 7,25 միլիարդ եվրո,- հայտարարել Է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հրատարակության աղբյուրը:- Ֆրանսիական կողմը նաեւ համաձայնել Է հանձնել Հնդկաստանի ավիացիոն ճյուղի համար 16 չափազանց կարեւոր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ռեակտիվ շարժիչների վերաբերյալ, ինչպես նաեւ գործարքի արժեքի 50 տոկոսը ներդնել Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրի բնագավառում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



