Ֆրանսիացիների գրեթե 90 տոկոսը չի ցանկանում, որ Օլանդը նախագահի թեկնածու առաջադրվի երկրորդ ժամկետով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահի ժողովրդականության վարկանիշը երկրում մոտեցող նախագահական ընտրությունների պայմաններում ընկել Է մինչեւ կրիտիկական նշագիծ: Ֆրանսիացիների գրեթե 90 տոկոսը չի ցանկանում, որ նա 2017 թվականին նախագահի թեկնածու առաջադրվի երկրորդ ժամկետով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենրես»-ը, սրանք են այն հարցման արդյունքները, որն անցկացրել Է Elabe ազդեցիկ սոցիոլոգիական ինստիտուտը:
Հարցումը ցույց Է տալիս, որ Օլանդի քաղաքականությունից դժգոհություն են հայտնում ոչ միայն քաղաքական ընդդիմության հետեւորդները, այլեւ Սոցիալիստական կուսակցության ավանդական ընտրազանգվածը. սոցիալիստների կողմնակիցների միայն 36 տոկոսն Է այն կարծիքին, որ գործող նախագահը պետք Է իր թեկնածությունն առաջադրի առաջիկա ընտրություններում: Իսկ ինչ վերաբերում Է աջամետ ընտրողներին, ապա նրանց 93 տոկոսն ընդհանրապես Ելիսեյան պալատի ներկայիս տիրոջը չի դիտում որպես արժանավոր հավակնորդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



