Թուրքիայում ձերբակալվել են Հունաստան փախչել ցանկացող ծովակալներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալվել են երկու ծովակալներ և նրանց աջակցած գնդապետ ու նրա աղջիկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հաղորդվում է, որ ձերբակալվածները, ովքեր մեղադրվում են երկրում ռազմական հեղաշրջման փորձի նախապատրաստմանը մասնակցելու մեջ, մտադրություն են ունեցել փախչել Հունաստան:
Թուրքիայում հուլիսի 15-ին մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել, որը, սակայն, չի հաջողվել: Երկրի իշխանությունները կատարվածի մեջ մեղադրում են 1998 թվականից ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգումվտարանդիության մեջ բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին: Վերջինս, սակայն, հերքել է իր մասնակցությունը կատարվածին:
Ներկայում Թուրքիայում ակտիվ աշխատանքներ են տարվում պետական և մասնավոր ոլորտները գյուլենականներիցմաքրելու նպատակով:



