Թրամփը «շատ, շատ լավ» հրաբերություններ է խոստացել Ռուսաստանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդես Է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միասին պայքարելու համար: Այս կարծիքը նա հայտնել Է MSNBC-ի եթերում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Կարծում եմ՝ ես շատ-շատ լավ հարաբերություններ կունենամ Ռուսաստանի եւ (նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ»,- ասել Է Թրամփը: «Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու ամենալավ պատճառն այն Է, որ նա նույնքան ուժգին, որքան եւ մենք, ցանկանում Է հաղթել ԻՊ-ին»,-հայտարարել Է նա: «Եթե մենք հարաբերություններ ունենայինք Ռուսաստանի հետ, մի՞թե լավ չԷր լինի, եթե մենք կարողանայինք միասին աշխատել դրա վրա եւ շանսատակ անել ԻՊ-ին»,- հավելել Է Թրամփը:
Նա երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս վիճակը բնորոշել Է «թշնամություն» բառով եւ հերթական անգամ այն կարծիքն Է հայտնել, որ հենց գործող նախագահ Բարաք Օբաման Է պատասխանատվություն կրում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման համար:



