ՌԴ ԱԳՆ-ն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի գործողություններից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում Թուրքիայի զորքի առաջխաղացումն առանց ՄԱԿ-ի եւ երկրի իշխանությունների հետ համաձայնեցման, լուրջ անհանգստություն է առաջացնում, ասված է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության տեքստում:
«Ուշադրություն ենք հրավիրում այն բանի վրա, որ այդ գործողություններն իրականացվում են առանց համաձայնեցնելու սիրիական օրինական իշխանությունների հետ եւ առանց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հավանության: Դրանով կասկածի է առնվում Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը», — ասված է հաղորդագրության տեքստում:
Գերատեսչությունում նաեւ կոչ են արել երկրում իրավիճակի կարգավորման խնդիրները «այս պահի» ռազմամարտավարական նպատակներից բարձր դասել, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկրում իրավիճակի ապակայունացմանը:



