ԵԽԽՎ համազեկուցողները կմեկնեն Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Պրեդա Սեզաչ Ֆլորինը կայցելեն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՊԱ գործակալությունը, այցի ժամկետները դեռևս հստակեցված չեն:
ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել 7 մարդուց բաղկացած գնահատող առաքելություն ուղարկել Ադրբեջան` կապված այդ երկրում կայանալիք հանրաքվեի հետ: Առաքելության անդամների շարքում են լինելու Ադրբեջանի հարցով համազեկուցողները, ինչպես նաև մեկական անդամ յուրաքանչյուր քաղաքական խմբից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



