Օզբիլիսը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրաժարվել է տեղափոխվել Թուրքիա:
«90 минут плюс» հաղորդման շրջանակներում հաղորդավար Նոբել Առուստամյանը նշել է, որ Մոսկվայի «Սպարտակը» ցանկացել է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն Օզբիլիսը հրաժարվել է տեղափոխել թուրքական ակումբ:
«Օզբիլիսի տրանսֆերը ցանկանում էին վաճառել, սակայն նա հրաժարվել է գնալ Թուրքիա, որտեղից առաջարկներ կային»,-Առուստամյանի խոսքը մեջբերում է championat.com-ը:
Ռուսասատնի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Օզբիլիսը 7 անգամ եղել է մոսկովյան թիմի հայտացուցակում, սակայն դաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ` 17 րոպե խաղալով «Ամկարի» դեմ հանդիպմանը:
X
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



