Թուրքիան ՌԴ-ին և այլ երկրներին խնդրել է աջակցել «Եփրատի վահան» գործողությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան դիմել է Ռուսաստանին և այլ երկրներին «Եփրատի վահան» հակաահաբեկչական գործողությանը աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Վկայակոչելով ТАСС-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովենիայում մամուլի ասուլիսի ժամանակ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայի մեջ են մտնում 65 պետություն: Նրանք վերջին երեք տարիներին այդպես էլ չկարողացան հաղթել նույնիսկ մեկ ահաբեկչական կազմակերպության, որովհետև չունեին միասնական ռազմավարություն: Կոալիցիան օգնել է մեզ օդից գործողություն իրականացնելիս, և մենք դիմել ենք Ռուսաստանին ու այլ երկրներին աջակցել նաև ցամաքային պայքարում»,-ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ սկսել են «Եփրատի վահան» գործողությունը և փակել են սահմանները: Բայց դա չեն արել միայնակ, այլ կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ: Ներկայում էլ ակնկալում են ցամաքային օժանդակություն:



