Վանաձորում փոս փորելու ժամանակ հայտնաբերվել է արկի նմանվող 2 առարկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆOperativ.am-ը գրում է.
Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1956 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն Վանաձորի Նժդեհի փողոցի թիվ 5/1 տան տնամերձ տարածքում փոս փորելու ժամանակ հայտնաբերվել է արկի նմանվող 2 առարկա:
Մեկնած օպերատիվ խմբի կողմից սահմանվել է դեպքի վայրի պահպանություն:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքը նախկինում պատկանել է զորամասի, որտեղից հայտնաբերված առարկաները 16 սմ տրամագծով, 103 սմ երկարությամբ արկեր են:
Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



