Էրդողանը Չինաստանից հեռանալուց առաջ կրկին հանդիպել է Օբամային և Պուտինին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադառնալուց առաջ երկրորդ անգամ հանդիպել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հետ: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Քալընի խոսքով` հանդիպումներում քննարկվել են Սիրիայում տիրող իրադրությունը: Էրդողանը հորդորել է անհապաղ կյանքի կոչել հրադադարի ռեժիմը Հալեպում:
Ավելի վաղ Չինաստանում տեղի ունեցող G-20 գագաթնաժողովի շրջանակում Էրդողանն արդեն հասցրել էր մեկ անգամ հանդիպել Օբամային և Պուտինին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



