Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ թերություններ ունեն հայ տղամարդիկ. քննարկում են ֆեյսբուքի հայտնի աղջիկները

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Մեր հասարակությունում ամենից շատ քննարկումները ծավալվում են «ինչպիսին պետք է լինի հայուհին» և «ինչպիսին է իսկական հայ տղամարդը» թեմաների շուրջ:

Ասում են` կանայք իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում, բայց հստակ գիտեն՝ ինչ չեն ուզում:

Օրինակ հայ կանայք ու աղջիկներն իրականում շատ են սիրում հայ տղամարդկանց, բայց և առիթը բաց չեն թողնում նրանց քննադատելու և թերությունները նշելու: Այսօր BlogNews.am-ը որոշել է զրուցել ֆեյսբուքցի ակտիվ աղջիկների հետ և պարզել՝ որոնք են հայ տղամարդկանց թերությունները:

Սիրան Գրիգորյան

Լավ չէ, որ ինձանից հարցնում եք հայ տղամարդկանց թերությունների մասին, քանի որ ես ավելի հաճույքով և առանց երկար-բարակ մտածելու առավելությունները կնշեի` ուժեղ են, աշխատասեր, հայրենասեր, ընկերասեր, թասիբով, պատվախնդիր… Ամեն դեպքում, անցնեմ թերություններին. շատ հայ տղամարդիկ չեն օգտագործում իրենց հնարավորությունները և ներուժը` հասնելու համար իրենց երազանքին, նպատակին, կարճ ասած` սահմանափակվում են քչով, մինչդեռ կարող են ավելին: Շատ հայ տղամարդիկ խուսափում են անձամբ ծաղիկ նվիրել, ավելի հստակ` ծաղկեփունջ բռնել կամ որևէ այլ ռոմանտիկ քայլ անել: Մի «աննշան» թերություն էլ եմ նկատել որոշ հայ տղամարդկանց մոտ` սիրում են սուտ խոստումներ տալ, մինչդեռ լուռ գործելն ավելի դուրեկան է…

Գայանե Շահինյան

1.Իրենց անհաջողությունների մեջ ում ասես մեղադրում են, բացի իրենցից: Իհարկե, բոլորը չէ, բայց հաճախ եմ լսում , որ դժգոհում են երկիրը երկիր չէ,աշխատանք չկա, Հայաստանը ապրելու տեղ չի, ընդ որում իրենք առանձնապես ոչինչ չեն անում դա փոխելու համար: Կուզեի ավելի լավատես լինեն մեր տղաներն ու իրենց կյանքի համար պատասխանատվությունն իրենց վրա վերցնեին: 2. Ամբիցիոզ ու նպատակասլաց չեն: Էլի ոչ բոլորը, բայց հիմնականում շուտ են համակերպվում, հանձնվում: Նպատակներ ունեն, որոնք չեն իրականցնում, որովհետև չեն հավատում: Կուզեի ավելի շատ հավատային իրենք իրենց մեր տղաները: 3. Մի քիչ սահմանափակ են մտածում: Դա էլ քիչ ինֆորմացիայից է ,քիչ կարդալուց:

Ծովինար Առաքելյան

Երբ խոսում ես մարդկանց խմբի մասին միանշանակ հնարավոր չէ բոլորին մի քանի հատկանիշով բնութագրել... հայ տղամարդիկ շատ տարբեր են հետևաբար ուղղակի կնշեմ հատկանիշներ, որ ինձ դուր չեն գալիս ընդհանրապես տղամարդկանց մեջ 1. ինքնորույն որոշումներ կայացնել չկարողանալը 2. մեծամտություն 3. ժլատություն

Էլինա Գաբրիելյան

Թերևս՝ մեծամտությունը, որը շատ ավելի հաճախ անտեղի է լինում), անհեռատեսությունը, որովհետև հայ տղամարդկանց գրեթե բոլոր որոշումները արվում են պահի տակ ու միանգամից՝ առանց մտածելու հետևանքների կամ արդյունքների մասին,,, կանայք տենց չեն։) ու երևի բոլոր հարցերին միայն սեփական տեսանկյունից նայելու սովորությունը, ինչը հատկապես դրսևորվում ա կնոջ հետ հարաբերություններում, երբ տղամարդը բացառում ա անգամ քննարկել խնդրի մյուս հնարավոր պատճառները))))) երկար ստացվեց, բայց հիմնական թերություններն են, որ նկատել եմ

Ռուբի Հարությունյան

Մինչև թերություն գտնելը հայ տղամարդու մեջ,պիտի լինել իսկական հայ աղջիկ)),դուխով/նպատակասլաց/աշխատասեր/կամքի ուժով,հայ կնոջ բնազդով ու բարի։Սրանց բացակայությունը անկախ սեռից համարում եմ թերություն։Իսկ թերությունները վերանում են միայն ինքդ քեզ վրա աշխատելով  ու մեկ էլ երբ ենք հանդիպու՞մ:

Տաթևիկ Ավետիսյան

Իհարկե: Յուրաքանչյուրի թերությունը նկատելուց, քննադատելուց առաջ , նախ պետք է հիշել, որ մեզանից և ոչ մեկը անթերի չէ, մենք էլ ունենք բազմաթիվ թերություններ, որոնք նյարդայնացնում են շատերին: Բայց կան մի քանի բաներ, որոնք իսկապես ինձ դուր չեն գալիս: Քանի որ պետք է նշել ընդամենը 3 թերություն, ապա՝ սուտը, անփութությունը , կեղտոտ կոշիկները

Թեհմինա Հարությունյան

մտածելը, որ իրանք անթերի են

մտածելը, որ իրանք անթերի են

մտածելը, որ իրանք անթերի են

Առնելա Այվազյան

-կարծրատիպեր

-զարգանալու միտում չունենալ

-անպատասխանատվություն

Զառա Սարգսյան

ինքնասիրահարվածությունը

էգոիստ լինելը

անպատասխանատու լինելը

Նանե Արզումանյան

Այսօր այնպիսի իրականության ենք բախվել, որ աղջիկները շարունակ ունենում են պատճար քննարկելու արական սեռի պահվածքը: Իհարկե, ընդհանրական սխալ է կարծիք արտահայտել, բայց կփորձեմ նշել մի քանիսը իմ տեսանկյունից:
Ինձ համար գրքի բույրը չիմացող արական սեռի ներկայացուցիչը հեռու է տղամարդկային պահվածքից:
Խոսքն ու գործը միմյանցից տարանջատել է պետք իմանալ:
Անընդհատ սեպփկան ես-ը գովաբանելը ևս տղամարդկություն չէ:

 

Զառա Ղազարյան

Մինչ թվարկելն ընդգծեմ, անկախ թերություններից մերոնք աշխարհում ամենալավն են)
1. Հաճախ անխնամ են: Այսինքն երբեմն խնամվածությունը (չափի մեջ իհարկե) վախենում են, թե այլ կերպ կմեկնաբանվի: 
2.Կոնսերվատիվ մտածելակերպ: Սա էլ առաջինի շարունակությունն է: Իհարկե խիստ լինելն ուրիշ է, բայց որոշ հարցերում կոնսերվատիվությունը երբեմն խանգարում է: 
3.Մեր հայ տղաները մեծամասամբ ընթերցասեր չեն!!! Գոնե միի քիչ, շատ քիչ

 

Լուսինե Գրիգորյան

Որքան փորձեցի մտածել տղամարդկանց սպեցիֆիկ թերությունները մտաբերել, չստացվեց. ստացվեց ընդհանուր մարդկանց թերությունները՝

ՀՀ քաղաքական վիճակի մասով խիստ նեգատիվ մոտեցում, ինքնազարգանալու ցանկության բացակայությունը, կրեատիվի պակասն ու նպատակների բացակայությունը:

Մարինե Փայտյան

1. Ինքնասիրահարված

2. էգոիստ

3. կոպիտ

   

Պատրաստեց ՝ Անի Հակոբյանը

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով