Ռուսաստանում լազերային զենքով ինքնաթիռ Է ստեղծվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ինքնաթիռի ստեղծման աշխատանքներ Է կատարում, որը պետք Է հանդերձված լինի նոր սերնդի լազերային սպառազինությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է պաշտպանական-արդյունաբերական համալիրի մի աղբյուր:
«Ընթանում Է օդային բազավորման լազերային կայանքի նոր սերնդի ստեղծման աշխատանք»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում Է այն ինքնաթիռին, որը բաց աղբյուրներից հայտնի Է Ա-60 ինդեքսով:
Ավիացիոն լազերի ստեղծման աշխատանքներ կատարվել են նաեւ ԱՄՆ-ում, սակայն 2011 թվականի վերջին ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել Էր Boeing YAL-1 փորձարարական մարտական ինքնաթիռը, դադարեցվել Է:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



