Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սկանդալը շարունակվում է. ադրբեջանցի երգչուհին պատասխանել է Անդրեին «Սարի աղջիկ» երգի կապակցությամբ

ՖՈՏՈ

News.am-ը գրում է.

Ի՞նչը կարող է ուրախացնել մեզ ծանր աշխատանքային երեքշաբթի առավոտյան: Բոլորիս տրամադրությունը կօգնեն բարձրացնել հարեւան երկրի լրատվամիջոցները, քանի որ նրանց անհամարժեքության աստիճանն առաջացնում է համապատասխանաբար ժպիտ ու ժամերով ծիծաղելու ցանկություն:

Եվ այսպես, օրեր առաջ Գերմանիայում կայացած Daf BAMA երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հայ երգիչներ Անդրեն ու Սիրուշոն արժանացել են պարգեւների (Անդրեն` The Best Armenian Male Act, Սիրուշոն` The Best Armenian Female Act):

Մրցանակը ստանալիս Անդրեն բեմի վրա շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի իր երկրպագուներին, ինչն իհարկե, անտարբեր չի թողել մրցանակաբաշխությանը մասնակցող ադրբեջանական պատվիրակությանը` ի դեմս երգչուհի Այգուն Կյազիմովայի: Անդրեի շնորհակալական ելույթից մոտ մեկ ժամ հետո իր մրցանակը ստանալիս երգչուհին որոշել է հետ չմնալ եւ իր շնորհակալական խոսքում նշել է.

«Շնորհակալ եմ, իմ Ադրբեջան, շնորհակալ եմ, իմ Ղարաբաղ»:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մրցանակաբաշխությունից առաջ` փորձի ժամանակ, ձայնը ստուգելու համար ես կատարեցի «Սարի աղջիկ» երգը, որը ինչպես գիտեք` «ադրբեջանցիներն իրենցն են համարում»: Տեսնելով, որ նրանք հետեւում են իմ փորձին` որոշեցի հենց այդ երգով կատարել իմ sound check-ը` եւս մեկ անգամ ցույց տալով, որ դա մեր երգն է: Այդ պահից սկսած զգում էի նրանց ուշադիր հայացքներն ինձ վրա»,-նշեց երգիչը:

Անդրեի համար ծիծաղելի է ադրբեջանցի երգչուհու` Արցախին շնորհակալություն հայտնելը:

«Ացախում նրան ոչ ճանաչում են, ոչ էլ սիրում կամ ընդունում են իրեն եւ իր երկիրը. տենես` ինչո՞ւ է շնորհակալություն հյատնում...Ինչպես միշտ ադրբեջանցիներն ինքնախաբեությամբ են զբաղվում: Ինչքան «Սարի աղջիկ» երգն է իրենցը, նույնքան էլ` Արցախը: Նրան մեծ սիրով կհրավիրեի Արցախ, որին նա եվրոպական մեծ բեմից շնորհակալություն է հայտնում: Թե նա կտեսնի Արցախի ողջ գեղեցկությունը, թե արցախցին կծանոթանա իրեն շնորհակալություն հայտնող հարեւան երկրի` մեզ համար անհայտ ժողովրդական արտիստի հետ»,- հեգնանքով ասել է Անդրեն NEWS.am STYLE թղթակցի հետ զրույցում:

Vesti.az-ն էլ կապվել է Ադրբեջանի ներկայացուցչուհի Այգյուն Կյազիմովայի հետ, որն իր չափազանց օրիգինալ ելույթում ասել է.

«Նախ ես չեմ ասել «Շնորհակալություն Ադրբեջան», «Շնորհակալություն Ղարաբաղ», ես ասել եմ «Շնորհակալություն իմ Ադրբեջան», «Շնորհակալություն իմ Ղարաբաղ» (այստեղ դու իհարկե չափն անցար, աղջիկ ջան): Ամբողջ աշխարհն ընդունում է,որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է (ի՞նչ աշխարհ, ո՞վ է ընդունում):

Ղարաբաղը ի՛մն է,մե՛րն է (լավ, մենք այս «երգը» գիտենք արդեն): Ես Ղարաբաղում մարտերի մասնակից եմ, կին, որը կրակ է բացել հայերի վրա (ըստ երեւույթին պարսատիկով է կրակել՝ Ֆիզուլիից փախչելիս, իսկ եթե ոչ՝ ապա նման խոստովանությունից Հաագայի դատարավարության հոտ է գալիս): Ես չէի կարող համակերպվել նման անարդարության հետ (աստված իմ, ինչպիսի ծանր ապրումներ): Եթե պետք լինի, ես պատրաստ եմ այսուհետ էլ կանխել հայկական սադրանքները (դե իհարկե, կեցցես, կանխիր այն ու ոչ մեկ անգամ)»,- նշել է երգչուհին:

Ադրբեջանի ժողովրդական արտիստը (ըստ Վիքիպեդիայի դա 1918 թ. ստեղծված պետություն է: Ադրբեջան տերմինը առաջին անգամ որպես պետության պաշտոնական անուն գործածվել է 1918 թ. մայիսի 28-ին, ինչպես հայտնի է Քըրք Դուգլասը այդ երկրից մեկ տարով մեծ է) նաեւ հստակեցրել է, թե ինչու է սխալմամբ հայ երգիչ Անդրեին Սիրուշո անվանել:

«Այնտեղ երկու հայ երգիչներ էին ելույթ ունենում՝ Անդրեն ու Սիրուշոն: Ես կարծեցի, թե ադրբեջանական ազգային «Սարյա Գյալին» երգը Սիրուշոն է կատարել: Պարզվեց, Անդրեն էր կատարողը: Նրանց անուններն ինձ համար կարեւոր չեն, նրանք միայն մեկ անուն ունեն՝ «հայեր» (սարսափելի է): Մենք թույլ չտվեցինք, որ նրանք հասնեն իրենց նպատակին (այո, այո, միայն այդպես):

 

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին7-ամյա աղջիկը փախել է տնից․ նրան շղթայել և ստիպել են կոյուղաջուր խմելԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Ընդդիմության քվեները գրեթե կրկնապատկվել են․ իշխանության համար սա ի՞նչ ազդանշան էԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան