British Airways-ի չվերթները հետաձգվում են համակարգչային խափանման պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի եւ Մեքսիկայի մի քանի օդանավակայաններից British Airways ավիաընկերության չվերթները ձգձգվում են ուղեւորների գրանցման համակարգի անսարքությունների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC հեռուստալիքին:
«Մենք կապ ենք պահպանում համապատասխան բաժինների հետ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս արագ լուծեն խնդիրը: Սակայն մենք պատրաստ չենք նշել այն ստույգ ժամանակը, թե երբ համակարգերը վերստին կաշխատեն»,- ասված Է ավիափոխադրողի ուղեւորներին հասցեագրված նամակում:
Սոցիալական ցանցերի օգտատերերը Համացանցում զետեղել են բրիտանական ավիաընկերության ուղեւորներից բաղկացած հերթերի լուսանկարները, որոնք սպասում են չվերթների գրանցման սկսվելուն: Հաղորդագրություններից ու լուսանկարներից հետեւում Է, որ խափանումը տեղի Է ունեցել Սան Ֆրանցիսկոյի, Վաշինգտոնի, Ատլանտայի, Սիեթլի եւ Մեխիկոյի օդանավակայաններում:
Ներկա պահին հետաձգված չվերթների ճշգրիտ թվաքանակը հայտնի չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



