BMW-ն 8 մետր գլորվել է եւ գլխիվայր ընկել ծառերի մեջ. 3 վիրավորների վիճակը կայուն ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 00.48-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սեւան- Ճամբարակ ճանապարհահատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սեւան-Ճամբարակ ավտոճանապարհին BMW մակնիշի 70 PQ 799 պետհամարանիշի (վարորդ՝ 40-ամյա Ա. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 8 մ, գլորվելով գլխիվայր, ընկել ծառերի մեջ։
Փրկարարները մեքենայից դուրս են բերել 3 տուժած քաղաքացու՝ 38-ամյա Ա. Թ.-ին, 27-ամյա Ա. Ա.-ին եւ 40-ամյա Ա. Խ.-ին ու մոտեցրել շտապօգնության մեքենային, որոնք տեղափոխվել են Սեւանի ԲԿ։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում



