Թրամփը համաձայնել է Քլինթոնի հետ անցկացնել բանավեճերի բոլոր երեք փուլերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 5-ին հայտարարել Է, որ համաձայն Է մասնակցել իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ պլանավորված բոլոր երեք բանավեճերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես մտադիր եմ մասնակցել բոլոր երեքին Էլ»,- նրա խոսքից մեջբերում են անում Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները:
Թրամփի խոսքով՝ հեռուստաբանավեճերին մասնակցելն իրեն դուր Է եկել Հանրապետական կուսակցության փրայմերիզի ժամանակ: Նա հավելել Է, որ Քլինթոնի հետ բանավեճերին իրեն կարող են խանգարել միայն արտակարգ իրադարձությունները, ինչպես, օրինակ, ավերիչ փոթորիկը:
Օգոստոսին Թրամփը հայտարարել Էր, թե վստահ չԷ, որ կհամաձայնի բոլոր երեք հեռուստաբանավեճերին: Դրանք պլանավորված են սեպտեմբերի 26-ին, հոկտեմբերի 9-ին եւ 19-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



