«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրի սոցիալ-տնտեսական վիճակն անդրադառնում է շինարարությունների վրա։ Ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում անգամ հայտնի պաշտոնյաները, գործարարները։ Տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դստեր՝ Արմենուհու կողմից կառուցվող սպորտային մեծ համալիրի շինարարությունը կանգ է առել։

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում՝ Օլիմպիական ավանի հարեւանությամբ կառուցվող համալիրը նախատեսված էր բացել հունիսին, սակայն ապրիլյան պատերազմը խառնեց խաղաքարտերը։ Ռուբեն Գեւորգյանի երդվյալ ազատամարտիկների միությունը եւս մեկնել էր Արցախ, այդ պատճառով շինարարական աշխատանքները դանդաղել էին, ապա՝ դադարեցվել, ֆինանսական միջոցները չէին բավարարում։ Ասում են՝ գումար գտնելուն պես շինարարությունը կվերսկսվի։

Նշենք, որ սպորտային համալիրն ունենալու է օլիմպիական չափերի լողավազան՝ 50 մետր երկարությամբ, 25 մետր լայնությամբ, մեծ մարզասրահ՝ ժամանակակից տեխնիկայով, սերֆինգի հնարավորություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: